«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

ԱԲ-ի սխալների հետևանքները կարող են համաչափելի լինել հզոր պետությունների ղեկավարների արած սխալների հետ

ԱԲ-ի սխալների հետևանքները կարող են համաչափելի լինել հզոր պետությունների ղեկավարների արած սխալների հետ
01.11.2026 | 12:13


Այն հանգամանքը, որ արհեստական բանականությունները, լինելով մարդու կողմից ստեղծված գործիքներ, բայց նաև այնպիսի գործիքներ, որոնք ինտելեկտուալ առումով գերազանցում են նույն մարդուն նրա գործունեության այնպիսի եզակի ոլորտում, ինչպիսին է միջազգային հարաբերություններում գլոբալ որոշումների կայացումը, ստիպում է արմատապես փոխել մարդկային հասարակության վերաբերմունքը նրանց նկատմամբ։
Մարդկային հասարակության պատմության մեջ գործիքների դերը միշտ էլ եղել է, այս կամ այն առումով, մարդու արտադրողականությունը բարձրացնելը, լինի դա տնտեսության մեջ, անձնական կյանքում, թե ռազմական գործում։
Այսինքն, գործիքները միշտ եղել են մարդու օգնականն ու կառավարվել են նրա կողմից և, այս առումով, ԱԲ-ները առաջինն են, որոնք, թեկուզև առայժմ մասամբ, դուրս են գալիս մարդու կողմից կառավարելիության սահմաններից։
Բացի դրանից, մարդկային հասարակության կյանքի վրա նրանց ազդեցության չափը դուրս է գալիս ավանդական ձևով գործիքների ունեցած ազդեցության չափից և ընդունում գլոբալ բնույթ։
Ավելին, մարդու նման, արհեստական բանականությունները ևս սխալական են, բայց քանի որ նրանց ազդեցության սֆերան շատ ավելի լայն է, քան դա մարդկանց մոտ է, ապա նրանց սխալների հետևանքները կարող են լինել ընդհուպ մինչև կատաստրոֆիկ։
Այս տեսանկյունից նրանց արած սխալների հետևանքները կարող են համաչափելի լինել հզոր պետությունների ղեկավարների արած սխալների հետ․ որոնք էլ տեսանելի են նույնիսկ անզեն աչքով։
Մի հանգամանք, որը ներկայի գոյաբանական բնույթի գլոբալ մրցակցության պայմաններում կարող է դառնալ արդեն մարդկության կյանքի հետ խաղացող ռիսկերի աղբյուր։
Մի կողմից էլ, բնական է, որ արհեստական բանականությունները, որպես նոր ստեղծվող ինֆորմացիոն-տեխնիկական երևույթ, դեռևս անկատար են, բայց քանի որ և աշխարհաքաղաքական, և բիզնեսի ու կապիտալի կուտակման առումներով շատ կարևոր են, ապա զարմանալի չէ նաև այն հապճեպությունը, որն ուղեկցում է դրանց մշակմանն ու կատարելագործմանը։
Մի այլ հանգամանք, որը շատ ռիսկային է դարձնում նրանց կիրառությունը միջազգային հարաբերություններում, քանի որ, անկախ նրանից, որ բոլոր ԱԲ-ները, ունենալով մարդկության կուտակած անբավ գիտելիքները, միևնույն է, նրանք դեռևս չունեն մարդկային մտածողության ունիվերսալ բնույթը ու, հատկապես, մարդ արարածի ստեղծագործական հատկությունները։
Այս առումով շատ հետաքրքիր է ԱԲ-ների ունակությունների ու հնարավորությունների համեմատական անալիզը, որը հնարավոր է իրականացնել զուգահեռաբար տալով նրանց նույն խնդիրը և համեմատել ստացված պատասխաններն ու արդյունքները։
Այդ նպատակով վերջին ամսվա ընթացքում ես նրանց տվեցի տասից ավելի իմ գիտական հոդվածները անգլերեն լեզվով, խնդրելով նրանց գնահատել դրանք տարբեր տեսանկյուններից։
Նման փորձի արդյունքը շատ հետաքրքիր ու հատկանշական էր այն առումով, որ նրանց գնահատականները նույն հոդվածի մասին իրարից խիստ տարբերվում էին, սկսած բարձր գնահատականից մինչև սկեպտիկ վերաբերմունքը։
Հիմա պատկերացնենք, որ նույն ձևով տարբեր երկրների ղեկավարության կողմից ամեն մեկը իր ԱԲ-ին տա խնդիր գնահատել միջազգային իրավիճակի հետ կապված ռիսկերն ու գեներացնել դրանցից բխող հնարավոր որոշումները։
Տարրական տրամաբանությունն ասում է, որ այդ գնահատականներն ու հնարավոր որոշումները ոչ միայն կտարբերվեն միմյանցից, այլ նաև կտարբերվեն օբյեկտիվորեն գոյություն ունեցող ռացիոնալ գնահատականներից ու հնարավոր ռացիոնալ որոշումներից։
Այս իմաստով կարևորագույն խնդիր է ԱԲ-ների տված գնահատականներն ու հնարավոր որոշումները բերել մի ունիվերսալ սանդղակի, ճիշտ այնպես, ինչպես միայն պետական մակարդակի բանակցություններն են բերում գնահատականների ու հնարավոր որոշումների մոտավորապես նույն սանդղակին, որի միջոցով բանակցող բոլոր կողմերը որևէ բան ասելով նույն բանն են հասկանում։

Պավել Բարսեղյան
Դիտվել է՝ 182

Մեկնաբանություններ